Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:
«Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև մասնակից»,-հայտնում են Կոնվերս Բանկից:
Կոնվերս Բանկ հովանավորել է նաև նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ Բանկի աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:
«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում Բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ »,-ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Մարաթոնին մասնակցության հայտը՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
- Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»
- Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս
- Բացվել է Կոնվերս Բանկի Երիտասարդական մասնաճյուղը
- Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը.
- Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս բանկից
- Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից
- Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը
- Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
- Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի
- Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան