«Ժամանակ». Արամ Ա-ն միջնորդ
«Ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոս Արամ Ա-ին Դաշնակցությունը փորձում է առաջարկել իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջնորդ: Եթե այս նախաձեռնությունն իսկապես ստացվի, ապա ծանր հարված կլինի ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական հեղինակությանը, այլ ընդհանրապես էջմիածնի մայր աթոռին: Կստացվի, որ Գարեգին Բ-ն չուներ այդքան հեղինակություն նման միջնորդական առաքելության իրականացնելու համար: Իսկ եթե Արամ Ա-ի միջնորդությունը ինչ հաջողություն ունենա, ապա դրանով նա կվերածվի համազգային հեղինակության՝ ստվերելով Էջմիածնի Մայր աթոռը ու ընդհանրապես՝ տեղի եկեղեցական դասը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին