«Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
«Շատ անհանգստացած եմ, որ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը։
Դադասյանը շեշտեց, որ իր կոչը ոչ մի բանով չի տարբերվում ՀՀ վարչապետի կոչից՝անհապաղ պետք է երկխոսություն սկսվի։
«Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր տանն են, ովքեր որ հնարավորություն ունեն ուրիշ կերպ մտածելու, այլ կերպ են գնահատում իրավիճակը։ Նրանք զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից, բազմաթիվ, շատ առօրեական գործերից։ Երևանի փողոցներում միշտ լինում են խցանումներ, դա նշանակում է, որ մարդիկ ինչ-որ գործով տեղ են շտապում, հիմա այս ամեն ինչը խափանվել է, ինչ-որ մեկի քաղաքական ամբիցիաների պատճառով։ Շատ ցավում եմ, որ ժողովրդի դժգոհություններն այս ձևով օգտագործվում է»,- ասաց ռեժիսորը։
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) կարծիքով էլ՝ ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական, ձեռք ձեռքի տված առաջ գնալ։
«Սա մեծ ընտանիք է, բոլորս այդ ընտաիքի զավակներն են, հողը, ջուրը բոլորինս է, ես կողմնակից եմ փոխադարձ համաձայնության գալուն, որպեսզի առիթից չօգտվեն մութ հարևանները։ Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ ճակատային դուրս գալուց հետո բացասական հետևանքներ չլինեն։ Ամեն ինչի հիմքը պետք է լինի բանակցությունները, որպեսզի ոչ ոք չտուժի»,- հավելեց նկարիչը։
Հարակից հրապարակումներ`
- Գործարարները մտահոգված են. Երևանի իրադարձությունները բացասաբար են անդրադառնում բիզնեսի վրա
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին