Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը զրուցել են Հանրապետության հրապարակում (լրացված)
19:26
«Ես ձեզ բոլորիդ հրավիրելու եմ ինձ մոտ»,-դիմելով լրագրողներին՝ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նստեց մեքենան:
Հարցին, թե կլինեն բանակցություններ, նա արձագանքեց. «Հուսանք»:
19:20
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ երկար զրույցից հետո հեռացավ: Զրույցի բովանդակությանը լրագրողները չիմացան: Զրույցին հետևում էին ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
19:10
ՀՀ նախագահին ուղեկցում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
19:07
Այս պահին Արմեն Սարգսյանը զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ:
19։04
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այս պահին Հանրապետության հրապարակում է:
Նշենք, որ Հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իր հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը:
«Հիմա ժամը 18:30-ն է, ես 19:00-ին Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Եթե նա հանուն ճգնաժամի հաղթահարման պատրաստ է ինձ հանդիպել, ապա ես այս ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ և մենք կխոսենք: Եթե որևէ բան ունի ասելու, ենթադրում եմ՝ որ ունի, պատրաստ եմ խոսել»,-ասաց Փաշինյանը:
Ցուցարարները ճանապարհ բացեցին, ՀՀ նախագահը մոտեցավ բեմահարթակին: Հանարահավաքի մասնակիցներից մի քանիսը սկսկեցին բղավել «նա-խա-գահ» ու ծափահարել:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն արձագանքում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին
- ՀՀ նախագահ. Պատրաստակամ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան