Պետդումայում առաջարկում են հրաժարվել մեկանգամյա օգտագործման մանղալներից
ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովին՝ խնդրելով քննարկել մեկանգամյա օգտագործման մանղալների արտադրությունն ու վաճառքը սահմանափակելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Իր առաջարկի հիմնավորման մեջ պատգամավորը նշել է, որ ամառվա ընթացքում ռուսները այնքան մեկանգամյա օգտագործման մանղալներ են գնում, որ կարող էին այդ գնով ձեռք բերել մեկ որակյալ և բազմակի օգտագործման մանղալներ:
Նա նաև ընդգծել է, որ ոչ թանկ մանղալներն աղտոտում են շրջակա միջավայրը, և ժանգոտած, փտած, էժանագին մանղալներով մարդիկ իրենց անպատասխանատու վերաբերմունքով սպանում են քաղաքամերձ բնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները