Պետրոս Մակեյան. Մեր ելույթ չունենալու պատճառը Ուժային տարբերակին չհակադարձելու մեջ է «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցցանցերում տեսակետ կա, որ «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Սասնա ծռերը» սպասում են, թե երբ կտապալվի Նիկոլի շարժումը․ այդպե՞ս է՝ դիմեցինք Պետրոս Մակեյանին։
«Ոչ, այդպես չէ, մենք ամեն օր մասնակցում ենք Նիկոլի կազմակերպած միտինգներին, կարծում եմ` դա իշխանությունների սարքած հերթական պրովոկացիան է։ Ասեմ ավելին` «ծռերը», Ժիրայրը` նույնպես, կոչ են արել ակտիվ մասնակցել շարժմանը, ինքս էլ ամեն օր տեսնում եմ «ծռերի» հարազատներին միտինգների ժամանակ։ Նրանք իրենց հարազատների՝ բանտից ազատման շողը տեսնում են այս շարժման հաղթանակի մեջ»։ Ասում են՝ ճակատը նեղացած է, որ իրենց անդամներին Նիկոլը չի թողնում ելույթ ունենալ։ «Այդպես չէ. ինձ, Կարապետ Ռուբինյանին Նիկոլն առաջարկել է, որ օրական մեկը ճակատից ելույթ ունենա, բայց որոշակի պայման է եղել, ինչը ճակատի համար անընդունելի է եղել»։ Ի՞նչ պայման։ «Որոշակի խնդիրներ․ ուժային տարբերակին չհակադարձելու մեր մոտեցման հետ կապված՝ մենք մնացել ենք մեր տեսակետին։ Սա է մեր ելույթ չունենալու պատճառը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին