«Անհրաժեշտ է բոլոր առաջարկների հրապարակային՝ ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկում»․ ՕԵԿ
Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից և սփյուռքից: Հայտարարության մեջ շարադրված գաղափարը ողջունել են նաև հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ է քաշել հստակ ձևակերպված առաջարկներ, որը ըստ էության ենթադրում է քննարկումների կազմակերպման անհրաժեշտություն: Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին կոչ անելով քննարկումների միջոցով գտնել քաղաքական հանգուցալուծում։
Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի շարունակություն երեկ իր հնչեցրած հայտարարության, հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:
Հարակից հրապարակումներ`
- ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ
- Դաշնակցությունը ողջունում է ՀՀ վարչապետի կոչը
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
- Երիտասարդության ընդվզումը և բողոքը պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից. ՌԱԿ
- Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը. ՀՅԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան