
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ լուրերին: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:
ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես այդ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»: