Հասարակություն 18:33 21/04/2018 Հայաստան

Ցուցարարները Հանրապետության հրապարակում են (լրացված)

18:24
Տափերականում է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Այստեղ հավաքված քաղաքացիները  պահանջում են ազատ թողնել Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին:



Պատգամավորը, մարզպետը հեռախոսով խոսեցին  Գարիկ Սարգսյանի հետ, նա ճանապարհը փակած տափերականցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին հորդորեց բացել ճանապարհը, ոստիկանությունում խոստացել են իրեն ու հարազատներին ազատ արձակել, ինչից հետո նա մեկնելու է Երևան՝ մասնակցելու հանրահավաքին:

Գարիկ Սարգսյանը տեսաուղերձով դիմել է նաև սոցցանցում իրեն հետևողներին, նա նշել է, որ ոստիկանությունում իրեն խոստացել են ազատ արձակել այն դեպքում, երբ Տափերականում բացեն ճանապարհը:

18:11
Այս պահին Հանրապետության հրապարակ հասած երթի մասնակիցները սնվում են, գետնին նստած հանգստանում:

18:10
Արարատի մարզի Տափերական գյուղում բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է գնացել մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

17:51
Այս պահին լարված իրավիճակ է Արարատի մարզի Տափերական գյուղում:

17:38
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները քիչ առաջ հասան Հանրապետության հրապարակ:

16:16 
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարունակվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Երթի մասնակիցները պատրասվում են շարժվել «Հաղթանակ» զբոսայգու ուղղությամբ։

16: 10 
Մաշտոց պողոտայում հավաքված քաղաքացիներից մի մասը երթով շարժվում է դեպի Թումանյան, մի մասն էլ Պուշկինից իջնում է դեպի Խորենացի խաչմերուկ։ Նշենք, որ երևեկությունն այս հավածում շարունակում է մնալ կաթվածահար։

15:47 
Մաշտոցի պողոտա- Պուշկին խաչմերուկում շարունակվում է քաոսային վիճակը։ Երբ վառվում է կանաչ լույսը, քաղաքացիները կանգնում են փողոցի կենտրոնում,  որոշ մեքենաներ ևս միանում են նրանց, հրաժարվում են վարել և փակած են պահում փողոցը։



15:25
Փաշինյանի առաջնորդած երթի հետևանքով կաթվածահար է Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը:


15:06
Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկում բողոքի ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը: Ոստիկանությունը փորձում է վերականգնել խաթարված երթևեկությունը:

14:17
Մաշտոցի պողոտայից ակցիայի մասնակիցներին ոստիկանություն տարան:

14:04
Իրավիճակը լարված է նաև Արարատ-Երևան ճանապարհի՝ Արտաշատի հատվածում: Այստեղ են  ակցիայի մասնակիցներ, ոստիկանության ներկայացուցիչներ:

13:59
Էջմիածին քաղաքում փողոց են դուրս եկել քաղաքացիներ: Նրանք այս պահին քայլում են դեպի Զվարթնոց:

12:50
«Այս իրավիճակը մի համեմատեք ոչ 2008-ի, ոչ 2003-ի, ոչ 1996-ի, ոչ էլ այլ դեպքերի հետ: Սա բացարձակապես այլ իրավիճակ է: Որևէ եզր չկա: Այդ բոլոր իրավիճակներում կային նախագահի թեկնածուներ, որոնց քաղաքացիների մի մասը սիրում էր, մյուսը մասը չէր սիրում: Այսօր ամեն քաղաքացի պայքարում է իր ընտանիքի արժանապատվության, ազատության համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, վարչապետ Սերժ Սարգսյանի կոչի հետ կապված այսօրվա ընթացքում որևէ պաշտոնյա իր հետ չի խոսել:

«Իրականում Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, ես կարծում եմ, որ ինքը լավ չի տիրապետում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանին, ոստիկնապետին, վերլուծական կենտրոնին լրիվ անկեղծ, եղբայրաբար կոչ եմ անում, նույնիսկ խնդրում եմ զեկուցել Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլոր մանրամասներով, ունեցեք համարձակություն, դա դավաճանություն չէ, դա ծառայություն է ազգին»,-ասաց նա:

12:41
«Ես պատրաստ եմ միայն քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում, մենք ուզում ենք ապահովել իշխանության՝ խաղաղ ու անցնցում փոխանցումը ժողովրդին: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար կոչ եմ անում ընդունել իմ պայմանները»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե նրա հայտարարությունն ուլտիմատում չէ՞, Փաշինյանն արձագանքեց. «Գիտեք, դա բխում է  իրավիճակի սթափ գնահատականից: Ես ուլտիմատումներով չեմ խոսում, որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տա, այդպես վարվել»:

12:36
Լրագրողները խնդրեցին Փաշինյանն անդրադառնալ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու  կոչին:

«Ժողովորդ ջան, տեսնում եք՝ ինչ լարված վիճակ է, մի քիչ հանդարտվի, հետո կխոսեմ»,-ասաց Փաշինյանը:



12:22

Փաշինյանն ու երթի մասնակիցները քայլում են դեպի Ավան վարչական շրջան, ինչպես հայտարարեց նա, անցնելու են Պաշտպանության նախարարության շենքի մոտով: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Խնդրում եմ լարվածություն չառաջացնել, եկեք կանգնեք, ժողովուրդ ոչ մեկ տեղից թող չշարժվի, երթը պետք է տեղի ունենա երթևեկելի մեկ գծի շրջանակում, քայլում եք ինձ հավասար, կամ իմ հետևից, լարվածությունը թոթափում ենք, դրա համար պատճառ չկա, հանդարտ շարունակում ենք մեր երթը»,-մասնակիցներին հորդորեց Փաշինյանը:

11:54
Փաշինյանը  ընթերցեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը՝ ինքնաբուխ հավաքների մասին: Փաշինյանն ասաց, որ սա ինքնաբուխ և շտապ հավաք է, նվիրված  է հավաքի մասնակիցների ավտոմեքենաները վնասելուն:
Օսիպյանը հայտարարեց, որ Փաշինյանը հակասում է իրեն, քանի որ երեկ երեկոյան է հայտարարել  հավաքի անցակցման մասին:

«Պարոն Օսիպյան, այստեղ ես հայտարարում եմ «Նոր տուն» խանութի մոտից սկսված  հավաքի դադարեցման մասին: Այն հավաքը, որը ոստիկանները ցանկանում էին դադարեցնել, դադարեցված է: Հիմա ես հայտարարում եմ շտապ հավաք, որը նվիրված է ակցիայի մասնակիցների նկատմամբ ապօրինություններին»,-ասաց Փաշինյանը:

Նա զանգահարեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, պաշտոնապես իրազեկեց, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 և 27 հոդվածների համաձայն, շտապ հավաք է հրավիրում, ներկայացրեց երթուղին, որտեղով քայլելու են, հասնելու են մինչև Ավանի «Հարսնաքար» ռեստորան:

«Առարկություն չուներ, ասաց՝ շատ լավ»,-ոստիկանության ներկայացուցչի պատասխանը ներկայացրեց Փաշինյանը:

11:39



Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ «Եվրոշինանյութ» խանութի  մոտակայքում  լարված իրավիճակ է ցուցարարների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև:

Մինչ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հայտարարություն անել, ոստիկաններից մեկը  գետնին ընկավ, գործընկերները նրան դուրս բերեցին բազմությունից:  Եվս մի երիտասարդի ոստիկանները տարան:

Փաշինյանն ի պատասխան հայտարարեց՝ ով ոստիկանին խփում է՝ իրենց շարժման հետ կապ չունի:

«Ով ոստիկանին խփում է, մեր շարժման հետ կապ չունի, սադրիչ է»,-մի քանի անգամ կրկնեց Փաշինյանը:

«Ոստիկանին գետնին գցելը ո՞րն է»,-Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Փաշինյանը ներկաներին հորդորեց կենտրոնացնել ուժերը, որպեսզի ոստիկանությունը հնարավորություն չունենա բռնություն կիրառել: Ի պատասխան ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքն ապօրինի է:

Ոստիկանության պահանջը քննարկելու համար Փաշինյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց հավաքվել Նոր Նորքի 5-րդ զանգվածւ «Տիտան» խանութի դիմաց:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}