«Ժամանակ». Հատուկ ռեժիմ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները և դռները փակում:
Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին և բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում:
Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետևել բողոքի ակցիաներին, որովհետև եթե անգամ պետական հաստատությունների աշխատակիցներն իրենց սենյակներում են, զբաղված են բողոքի ակցիաներին հետևելով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: