Արմեն Աշոտյան. Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը
Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին:
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին ու հնարավոր ելքերին, Աշոտյանը գրել է.
«Ստատուսի ձևաչափով դժվար է անդրադառնալ առկա բոլոր խնդիրներին։ Ասեմ միայն, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին։
Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ։
Էներգիան կարող է կամ պարպվել, կամ ցրվել, կամ էլ վերածվել երկիրը բալանսավորող ու առաջ տանող ուժի։ Ճանապարհի ընտրությունը քաղաքական լայնախոհություն է պահանջում»:
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցությունը ողջունում է ՀՀ վարչապետի կոչը
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- «Ժամանակ». Արամ Ա-ն միջնորդ
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
- Արամ Ա Կաթողիկոս. Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան