Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն. ԱՆ
Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին»,- հայտնում են ԱՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան