Փաշինյանն արձագանքում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին
Հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իր հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը:
«Հիմա ժամը 18:30-ն է, ես 19:00-ին Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Եթե նա հանուն ճգնաժամի հաղթահարման պատրաստ է ինձ հանդիպել, ապա ես այս ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ և մենք կխոսենք: Եթե որևէ բան ունի ասելու, ենթադրում եմ՝ որ ունի, պատրաստ եմ խոսել»,-ասաց Փաշինյանը: