«Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները»
Արցախի հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը հայտարարութուն են տարածել, որտեղ ասված.
«Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար:
Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:
Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցություն, Հայ Հեղափոխական դաշնակցություն, Արցախի, ժողովրդավարական կուսակցություն, «Շարժում-88» կուսակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել Էդմոն Մարուքյանի, Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի հետ
- Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը զրուցել են Հանրապետության հրապարակում (լրացված)
- Փաշինյանն արձագանքում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին
- Առանց նախապայմանների երկխոսությունը չունի այլընտրանք. ՀԽ
- «Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
- ՀՀ նախագահ. Պատրաստակամ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
- Արամ Ա Կաթողիկոս. Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան