Թրամփը կրկին որոշել է այցելել Բրիտանիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մտածել է Մեծ Բրիտանիա աշխատանքային այցի մասին, չնայած որ նախկինում հրաժարվել էր այդ գաղափարից։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ Daily Mail գրում է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է ժամանել Բրիտանիա հուլիսի կեսերին և մի քանի օր անցկացնել այնտեղ։ Ակնկալվում է, որ նա կհանդիպի վարչապետ Թերեզա Մեյին, ինչպես նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհուն կամ թագավորական ընտանիքի մեկ այլ անդամի հետ:
Այցելության ճշգրիտ ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն հուլիսի 11-ին և 12-ին Թրամփը կլինի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որից հետո, հավանաբար, նա կուղևորվի Լոնդոն:
Թերթը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս փոխել է իր տեսակետը Բրիտանիա ուղևորվելու մասին: Նա չեղյալ էր փետրվար ամսին նախատեսված այցը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան