ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայում ականային ռիսկի չափազանց բարձր մակարդակի մասին
Ուկրաինայի տարածքում արձանագրվել է չափազանց բարձր ականային ռիսկայնություն: RT-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի ՄԱԿ-ի մարդասիրական կոորդինատոր Նիլ Ուոլքերը:
«Աշխարհում ոչ մի տեղ այդքան մեքենա չի պայթում ականների վրա, որքան Ուկրաինայում: Դժվար է պատկերացնել, որ Եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվող երկիրը կարող է ունենալ նման սարսափելի վիճակագրություն», - ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ 2017 թվականին միայն Ուկրաինայում ականների և այլ չպայթած զինամթերքի վրա 238 մարդ է զոհվել։
Ուոլքերը նաև նշել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները անհրաժեշտ գումարի միայն 3 տոկոսն ունեն՝ 2018 թվականին Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող բնակիչներին անհրաժեշտ օգնության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան