
Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված
Հայազգի շանսոնիե Շառլ Ազնավուրն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։
«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։
Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։
Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»,-ասվում է Շառլ Ազնավուրի ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ։