ՌԴ և ԱՄՆ ֆինանսների նախարարները քննարկել են պատժամիջոցների հարցը
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինը Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների շրջանակներում քննարկել են պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ բանակցություններն անցկացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև պատժամիջոցների հարցը:
Ամերիկյան կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսային Կորեային, Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցեր: Պատժամիջոցների թեման ԱՄՆ-ի հայտարարության մեջ չի հիշատակվում: