Ռուսաստանում կհայտնվեն պատժամիջոցների հետևանքների դեմ պայքարող մարմիններ
Ռուսական իշխանություններն առաջիկայում նախարարություններից մեկին կից հատուկ ստորաբաժանում կստեղծեն, որի գործառույթն է օգնություն ցուցաբերել ամերիկյան պատժամիջոցներից տուժած կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Բարձրաստիճան պաշտոնյաներին այս գաղափարին դրդել են ապրիլի սկզբներին ԱՄՆ-ի ներդրած նոր խիստ սահմանափակումները:
«Գերատեսչություններից մեկին կից նման կառույց կգործի, որը կհամակարգի կառավարական բոլոր գերատեսչությունների գործողությունները և կհամագործակցի պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Նախարարը, սակայն, չի մասնավորեցրել՝ որ գերատեսչությունում է լինելու այդ ձևավորվելիք մարմինը, միայն նշել է, որ դա կորոշի կառավարությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան