ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվել է ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը և վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը:
ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են. «ՍԻՄ կուսակցությունը որոշեց. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսությն վերաբերյալ նախաձեռնությանը և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուժողակն մթնոլորտի վերացմանը և բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:
ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է և համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկուների և լուծումներ գտնելու միջոցով:
ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների և կոչերի շարունակականության մեջ միևնույն ժամանակ համոզված է, որ այյդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան և բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ»:
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցությունը ողջունում է ՀՀ վարչապետի կոչը
- Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
- Երիտասարդության ընդվզումը և բողոքը պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից. ՌԱԿ
- Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը. ՀՅԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան