Ստամբուլում «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ. այս ցավը բոլորինս է» խորագրով քննարկում կանցկացվի
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի «Ջեզայիր» գիտաժողովների դահլիճում «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ. այս ցավը բոլորինս է» խորագրով կլոր սեղան-քննարկում է անցկացվելու:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը:
Միջոցառմանը ելույթներով հանդես կգան հայտնի թուրք պատմաբան Այշե Հյուրը, գրող Շենոլ Քարաքաշը, «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Քննարկումը տեղի կունենա ապրիլի 21-ին ժամը 16:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան