Անօրինական հավաքի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է կազմակերպիչը. ոստիկանություն
Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից չի կատարվել:
Հավաքի վայրից հեռանալու խնդրանքով հավաքի մասնակիցներին Ն.Փաշինյանը չի դիմել:
Հավաքը դադարեցնելու որոշումից հետո Ն.Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ` հանդես գալով նույն հակաիրավական կոչերով:
Ոստիկանությունը հայտարարում է, որ Ն.Փաշինյանը ինքնաբուխ հավաք անցկացնելու պատրվակով հերթական անգամ անտեսել է Ոստիկանության օրինական պահանջը:
Ոստիկանությունն արձանագրում է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը»։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները Հանրապետության հրապարակում են (լրացված)
- Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին. ոստիկանություն
- Ոստիկանություն. Այլևս չենք հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների ոչ իրավաչափ վարքագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները