
Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում ոստիկանները փորձում են կոտրել ճանապարհը փակած մեքենայի ապակին
Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում մի քանի ոստիկաններ մահականերով, ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել ճանապարհը փակած մեքենայի դռանը, ապակուն՝ փորձելով կոտրել այն:
Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Մեքենայի վարորդին ոստիկանները տեղափոխում են ոստիկանական մեքենա ու տանում:
Ուշադրություն. Տեսանյութում առկա է անբարո արտահայտություն:
Հիշեցնենք, որ այսօր, Փաշինյանի հայտարարության համաձայն, անհնազանդության միջոցառումները մեկնարկել են ժամը 11-ին: