Հայտնի է աշխարհի «լավագույն քաղաքացիությունը»
2017 թ.-ի արդյունքներով՝ աշխարհի ամենից արժեքավոր քաղաքացիության երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Ֆրանսիան: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ռուսաստանը լավագույն արդյունքն է ցույց տվել ԱՊՀ երկրների շարքում: Հետազոտողները գնահատել են աշխարհի 209 քաղաքացիությունները՝ հիմնվելով այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են տնտեսության ծավալները, մարդկային ներուժի զարգացումը, հասարակական կարգն ու կայունությունը, այլ երկրներում առանց վիզայի ապրելու և աշխատելու հնարավորությունները:
Ֆրանսիական անձնագրի արժեքավորության մակարդակը կազմել է 81,7 տոկոս: Գերմանիան, որ նախորդ տարվա վարկանիշային ցուցակի գլխավորողն է, այս տարի ստացել է 81,6 տոկոս և հայտնվել երկրորդ տեղում: Առաջին տասնյակում են Իսլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլյանդիան, Իտալիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Ավստրիան (8-րդ և 10-րդ հորիզոնականները բաշխվել են երկուական երկրների միջև):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան