Արցախի փողոցից 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Արցախի փողոցում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոց տեղափոխվածները լուրջ վնասվածքներ չունեն։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, երբ երթի մասնակիցները ուժայիններին թույլ չէին տալիս տանել «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան