Կյանքին և առողջությանը սպառնացող վնասվածքներ չեն եղել. Էրեբունի ԲԿ տնօրեն
Էրեբունի բժշկական կենտրոն է դիմել 11 անձ: Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց դիմած անձանցից 8-ը դուրս է գրվել, նրանցից 4-ի մոտ ճնշումն էր բարձրացել, 4-ի մոտ փոքր վերքեր են եղել, որոնց մշակումից հետո այդ անձինք դուրս են գրվել:
Մանուկյանը նշեց, որ կենտրոնում են երեք հոգի, ովքեր գլխի հատվածում վնասումներ ունեն: Նա դժվարացավ նշել՝ դա հարվածի հետևանք է, թե ընկնելու, ասաց, որ գլխի ոսկորների վնասում չի եղել: Մանուկյանը տեղեկացրեց՝ կյանքին և առողջությանը սպառնացող վնասվածքներ չեն եղել:
Բժշկական կենտրոն դիմող անձանց մեջ եղել է նաև մեկ ոստիկան, ով քերծվածքներ է ունեցել: Համապատասխան բուժօգնությունը ստանալուն պես նա ևս ուղարկվել է տուն:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցից (ժամանակագրական)
- Բռնություն լրագրողների նկատմամբ
- Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել