Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Շենգավիթի ոստիկանությունում են. Լենա Նազարյան
«Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը գտնվում են Շենգավիթի ոստիկանությունում: Օրենքով ժամը 15.00-ին պետք է բաց թողեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ:
Նշենք՝ Հայաստանի Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է.
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան