Գևորգ Սահակյանը և Կարապետ Չալյանը՝ բանակայինների ըմբշամարտի չեմպիոններ
Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ:
66 կգ քաշային Գևորգ Սահակյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Միշա Սահակյան) և 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան), հաղթելով բոլոր գոտեմարտերում, նվաճել են ոսկե մեդալներ՝ հռչակվելով բանակայինների աշխարհի չեմպիոններ:
59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան) և 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյան) արժանացել են բրոնզե մեդալների:
Մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունանը մասնակցում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ:
Ազատ ոճի ըմբիշների պայքարում արծաթե մեդալ է նվաճել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), իսկ 97 կգ Վիկտոր Կազիշվիլին (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Թումյան) արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ազատ ոճի մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունում հանդես են գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան