Մայրերին՝ չվտանգել երեխաներին. Նելլի Դուրյան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով կոչ է անում՝ խելամիտ գտնվել, չվտանգել երեխաներին:
«Մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ոստիկանությունը անօրինական հավաքների դադարեցմանն ուղղված գործողություններ է իրականացնում, նկատվում է մի անտրամաբանական ու վտանգավոր երևույթ. որոշ քաղաքացիներ հավաքի վայրում են հայտնվում մանկահասակ երեխաների հետ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անխելամիտ քայլերից, չվտանգել երեխաներին, նրանց չդնել այնպիսի վիճակի մեջ, երբ մանկական վախը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Դիմում ենք մայրերին` առաջնորդվեք ոչ թե հույզերով և ինչ-ինչ այսպահային մղումներով, այլ մայրական սիրո, առնվազն մայրական բնազդի ու ողջախոհության հրամայականով. մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը:
Ոստիկանությունը կրկին ողջամտության կոչ է անում մեր համաքաղաքացիներին` համոզված, որ գերիշխողը մայրության բնական զգացողությունը կլինի»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցից (ժամանակագրական)
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը
- «Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին