Ոստիկանությունը նոր նախազգուշացում է տարածել
ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում նշում է.
«ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:
Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»:
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ պարզաբանում՝ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ
- Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան