ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։
ՊՀ հրամանատարի խոսքով՝ թեև այժմ իրավիճակը լարված է, այն ամբողջությամբ գտնվում է պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի սադրանքները կանխելու համար։
«Զորքերի տեղաշարժման որոշակի փոփոխություն է նկատվել։ Եթե նախկինում այդքան էլ տեղաշարժեր չկար, դրանք հիմնականում պայմանավորված էր միայն մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, հիմա այլ բնույթի շարժեր էլ կան։ Ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների` հիմնականում տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Մենք հետևում ենք իրենց գործողություններին», - ասել է Լևոն Մնացականյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան