Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձել է հավաքների վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին:
ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։
Այսօր՝ ապրիլի 22-ին Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը Վարչապետի հետ հանդիպումն օգտագործել է ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը։
Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասել, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրեսնդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Նախարարը շեշտել է, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մոգերինիի ներկայացուցիչ. Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտեն զսպվածություն
- ԱՄՆ դեսպանատուն. Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն
- Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը. Արմեն Սարգսյան
- ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով
- Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան