Մարուքյանը Սարգսյանին ու Փաշինյանին խնդրում է ևս մեկ հանդիպում ունենալ
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, ով Ստրասբուրգ է մեկնում, ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ-խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Նա այսօր առավոտյան կայացած Սարգսյան-Փաշինյան հանդիպումը լուրջ ձեռքբերում է համարում, սակայն խնդրում՝ կրկին հանդիպել:
«Այդ հանդիպումը շատ կարևոր էր, խնդրանք ունեմ՝ նրանք մեկ ժամ հանգստանան, տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն: Սա պատմական հանդիպում էր, շատ կարևոր էր, բայց ես ձեզ խնդրում եմ՝ ևս մեկ անգամ հնարավորություն գտեք, խոսեք և տարբերակները քննարկեք»,- ասել է նա:
Մարուքյանը նշել է՝ պետք է ամեն բան անել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ այնտեղ Հայաստանի թեման լինելու է առաջատար, իսկ իրավիճակը, դեպքերի զարգացումը ակնհայտորեն լինելու են շատ վատ, եթե ևս մեկ հանդիպում չկայանա:
Ըստ Մարուքյանի՝ այդ հանդիպումը կարող է բամաթիվ հարցեր լուծել: Նրա համոզմամբ՝ կա երրորդ ճանապարհ, ուստի խնդրում է խոսել երրորդ ճանապարհի մասին՝ առավելապաշտական դիրքորոշումները մեկական խազ իջեցնելով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան