
«Ելք» դաշինքն իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ԱԺ պատգամավորների ձերբակալությունը և կոչ անում զերծ մնալ բռնություններից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը:
Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից»:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցից (ժամանակագրական)
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը