Կողմերից մեկը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու. Կարեն Կարապետյան
ՀՀ Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։
Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսևորեն զգոնությունև սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան