Փաշինյան. Շարունակելու ենք մեր քայլերը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շարունակելու են իրենց գործողությունները:
Այսօր երեկոյան էլ Հանրապետության հրապարակում հանրահավաք են նախատեսում. «Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը»:
Անդրադառնալով մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկմանը, Փաշինյանը հայտարարեց. «Մարտի 1-ը չի կարող կրկնվել, հենց մարտի 1-ի հիշատակումը վկայում է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին»:
Փաշինյանը լրագրողների անհանգստությանն ի պատասխան կարդաց «Ցույցերի ու հանրահավաքների մասին» օրենքի հոդված, ըստ որի՝ «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։
Փաշինյանը նշեց, որ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկվա զրույցում պայմանավորվել էին հանդիպման տեղի, ժամի, օրակարգի, հանդիպումը ուղիղ եթեր հեռարձակելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
- Փաշինյանը ժամանեց Մարիոթ հյուրանոց