Արցախի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանական կեղծ հաղորդագրությանը տեսանյութով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է «կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող»:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն՝ հավելելով, որ այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա Արցախի ՊՆ-ն առաջարկում է դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության:
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը. Արմեն Սարգսյան
- Արցախի ՊՆ. Նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան