Բռնություն լրագրողների նկատմամբ
Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել «Ռադիոտուն», որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։
«Արմենպրես»-ին հաջողվել է ճշտել, որ Եղիազարյանը հետազոտվում է հիվանդանոցում, փորձում է պարզել՝ արդյոք բեկորներ չեն մնացել վնասված ոտքի ազդրի և սրունքի հատվածներում ոստիկանական հատուկ միջոցների կիրառումից:
Բռնության է ենթարկվել նաև SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Խուլյանը: Խուլյանը աշխատում է Էրեբունի համայնքում՝ լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ակցիաները:
Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:
Ըստ թղթակցի խոսքի՝ միայն ինքը չէ, որ տուժել է. քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվել են նաև ցույցին մասնակցող երիտասարդների վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան