Քաղաքական 22:17 22/04/2018 Հայաստան

Կարեն Կարապետյան. Երկխոսության համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի` լրագրողների հետ ճեպազրույցի տեքստը:

Հարց- Պարոն Կարապետյան, առավոտյան տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հիշեցրեց մարտի 1-ի դեպքերի մասին: Ընդդիմադիր դաշտում հնչում է կարծիք, որ այդպիսով նա սպառնաց մարտի 1-ի դեպքերի կրկնությամբ: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, և ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքներ ունեցավ այդ հանդիպումը:

Պատասխան- Նախ և առաջ ես այդպես չեմ գնահատում, որ սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության շատ դառը, դաժան օրվա մասին, և վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն: Ինչ վերաբերում է առավոտվա հանդիպմանը, ես հստակ ձևակերպել եմ իմ վերաբերմունքը, որ մենք բոլորս, այդ թվում՝ ես, ակնկալում էինք, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի քարտեզ, թե ոնց ենք մենք այս իրավիճակից դուրս գալիս: Եվ բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ բանակցող կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում է ցանկանում գտնել: Իմ վերաբերմունքն այդպիսին է:

Հարց- Պարոն փոխվարչապետ, մի քանի ժամ առաջ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորներն անձեռնմխելի են, ի՞նչ իրավական հիմքերով են նրանք ձերբակալվել:

Պատասխան- Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները կհիմնավորեն, և որ իրավական հիմքեր կան: Եվ ես կցանկանայի, որ այսօրվա մեր հանդիպմանը խոսենք այն պրոբլեմների մասին, որոնք մեզ անհանգստացնում են: Ես շատ կուզենամ արտահայտել իմ վերաբերմունքը: Տեսեք, մենք ունեցել ենք ընտրություններ: Լա՞վն են, իդեալակա՞ն են, իդեալական չեն, բայց ընտրություններից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չէին, և որևիցէ երկիր գոյություն չունի, որտեղ ընտրություններից բոլորը գոհ են: Եվ կան զանգվածներ, որոնք կարող են ընտրությունների դժգոհ լինել: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք ռեգուլյար պետք է ռեվիզիա անե՞նք ընտրությունները: Մենք այդպես անընդհատ կընկնենք մի վիճակի մեջ, որ երկրի շինարարությամբ, կառուցմամբ չենք զբաղվելու: Տեսականորեն՝ արտահերթ ընտրություններ: Կա մի զանգված, որ դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իրենք եթե նորից պահանջեն, մենք այս վիճակից դո՞ւրս ենք գալու, թե՞ չէ: Մենք ունենք որոշակի քաղաքական մշակույթ՝ շատերս դժգոհ ենք: Շատերս դժգոհ ենք էլիտաներից, էլիտաներից բոլոր կուսակցություններում: Եվ մենք մեր տան մեջ պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք և քայլ առ քայլ պետք է գնանք այն վիճակին, որին ձգտում ենք: Դուք վստահ եք, չէ՞, որ մեկ օրվա մեջ մեր բոլոր էլիտաները չեն կարող լավը լինել, շատ ավելի պետական մտածող լինել: Հասկանո՞ւմ եք: Մենք ի՞նչ անենք, անընդհատ ընտրությունից ընտրություն այսպիսի վիճակում լինե՞նք: Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ չի լինի մեկին 100 տոկոսանոց ձայն տալ: Լինելու են ուժեր, որոնք դժգոհ են: Եվ իրենք ազնիվ, հայրենասեր, երկրի բարգավաճումն ու զարգացումը ցանկացող մարդիկ են: Եվ ո՞նց անենք, լավ: Ո՞րն է այն հայտանիշը, որով ասենք՝ այ հիմա հասարակությունը պետք է բավարարված լինի: Դա ընտրությունն է: Հիմա ընտրությունը եղել է: Ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսենք: Եթե այդ հարթակում խնդիրներ ունենք, եթե կուսակցությությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք դրա մասին, որպեսզի մենք ոչ թե ընտրություններից ընտրություն գնանք կուտակված պրոբլեմներով, նեղվածությամբ, այլ ռեգուլյար դրա մասին խոսենք: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, մեր ընտրությունները ռեվիզիայի ենթարկել, ասենք՝ իմ դուրը չի գալիս:  Հետո մենք պիտի մի քիչ էլ այլ մշակույթ ձևավորենք՝ մեկս մյուսին լսելու: Ես իմ ճիշտը ուզում եմ ապացուցել, բայց ոչ ի հաշիվ ուրիշի նեղության: Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, ովքեր հիվանդանոցներ են ընկնում, երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ հասցնել: Մենք այդ մշակույթը պե՞տք է ձևավորենք մի օր, թե՞ չէ: Ւնչքա՞ն կարող ենք այսպես ապրել ու պահանջել մի ստերիլ վիճակ, երբ մեր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի:

Հարց- Ամեն դեպքում խնդրում եմ ներկայացնել Ձեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Դուք ասում եք պետք է նստենք և երկխոսենք: Երկխոսել ասելով ի՞նչ նկատի ունե՞իք: Երկխոսության ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

Պատասխան- Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ: Ունենք քաղաքական ուժեր: Ես կարծում եմ, որ վատ չէր լինի՝ քաղաքական ուժերը հավաքվեն: Այսօր մեր հայրենակիցները, ցուցարարները կարող են ունենալ իրենց պահանջները ձևակերպող մարդիկ, և պետք է նստել իրենց հետ խոսել: Բա այսպես ո՞ւր ենք գնալու: Ռեպուտացիոն ռիսկեր ունենք, երկրի կանխատեսելիություն:

Հիմա մարդիկ ասում են՝ մենք պահանջում ենք սա: Բայց շատ մարդ էլ դա չի պահանջում: Այդ պատճառով էլ մենք ստեղծում ենք այդ հարթակները՝ խորհրդարանական հարթակ, ընտրություններ: Մենք պիտի ֆիքսենք, որ մեր այս ընտրությունը եղել է ավելի լավը, քան նախորդը: Եվ մեր նպատակային ֆունկցիան այն է, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի լավը, քան այսօրվանը: Եվ այնպես չի լինելու, որ հաջորդ ընտրությունները լինելու են իդեալական: Մենք բոլորս միանշանակ այդքան արագ չենք փոխվելու: Մենք խոսում ենք ընտրակաշառքի մասին: Բացասական եմ վերաբերվում դրան, բայց քաղաքացիական կյանքում կաշառք վերցնողին են դատում, իսկ քաղաքական դաշտում՝ կաշառք տվողին: Այդ կաշառք տվողը, որ տալիս է, լավ չի անում, վատ է անում, բայց վերցնող էլ կա, չէ՞: Բա այս դեպքում ինչո՞ւ վերցնողին չենք ասում: Մենք պետք է ընդունենք, որ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա այդ մարդիկ էլ են այդպիսին: Եվ մենք՝ հայերս, պետք է իլուզիաներից դուրս գանք: Մենք պետք է հասկանանք, թե մեր իրավիճակն ինչպիսին է, մեր արտաքին թշնամիներն ինչպիսին են:

Մենք կարիք ունենք մեկս մյուսին մեր կամքը հասկացնելու, համոզելու, հանդուրժող լինելու: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ մեզ սիրեն, մեզանով հիանան, որովհետև մենք հայ ենք, սակայն դրա համար մենք ոչ մի բան չենք անում: Բա մենք ուզում ենք լավ երկիր սարքել, այսպե՞ս ենք լավ երկիր սարքելու՝ ռեգուլյար կատակլիզմերի մեջ ընկնելով, ինչ է թե մարդկանց մի խումբ, մեծ խումբ, լավ մղումներից ելնելով: Ես չեմ ասում մենք ամեն ինչ լավ ենք արել, բայց պետք է լսել մեկս մյուսին, ոչ թե թելադրչել, ոչ թե բռնանալ: Մենք ստեղծել ենք խորհրդարանական հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսել: Խորհրդարանական հարթակում մեր կուսակցական գործընկերները կարող են ասել կուսակցությունների ներկայացուցուչությունը լավ չէ, եկեք նստենք խոսենք: Պետք է այդ մշակույթը ձևավորել, ոչ թե մեկը մյուսին  բռնանալ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Ով մյուսին բռնանում է, կամքը թելադրում է,  պարտադրում է, սխալ է անում: Դա կատեգորիկ սխալ է: Եվ, եթե մեկն արել է, մյուսը իրավունք չունի ասել՝ դե դու արել ես՝  ես էլ պիտի անեմ:

Հարց- Օրվա մյուս լուրերը Ղարաբաղից են, Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակման մասին, եթե ունեք ավելի տեղեկատվություն և հրապարակման եթակա է, կխնդրենք ներկայացնել, ինչ զարգացումներ կարող են լինել այստեղ:

Պատասխան- Ես կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու, այսօր հաղորդումներից մեկի ժամանակ վերջում ավարտում է՝ «դե սա Հայաստանն է», մեր դուրը գալի՞ս է դա, որ բոլորը մեր երկրին վերաբերվում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու մշակույթ ձևարվորվի:  Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սև ու սպիտակ չէ, հասկանո՞ւմ եք: Հիմա ովքեր այլ կարծիքի են և գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձևավորվեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սև են: Ո՞ւր ենք հասնելու:

Հարց-Պարոն Կարապետյան, այս ընդհանուր իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

-Նախ և առաջ օգտվելով հնարավորությունից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կուզենա՞ք ձեր 12 տարեկան երեխաները այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Երբ մեծ զանգված է հավաքվում, այդ զանգվածը կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, այդ զանգվածի մեջ կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այնտեղ: Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, որն իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումներ են կայացնում, պետք է բացի համարձակությունից և վճառականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության և հետո ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, ո՞նց ենք մեկս մյուսի աչքերի մեջ նայելու:

Հարց- Լրագրողներից շատերը ներկայացնում են, որ ոստիկանները բացարձակ անգործության են մատնված տարբեր իրավիճակներում և քանի որ ուժային կառույցներն ըստ էության վարչապետի հսկողության տակ են, ինչպե՞ս եք գնահատում այդ վիճակը, որովհետև լրագրողներն ընդամենը աշխատում են ինչպես ոստիկանները:  

Պատասխան- Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես անպայման ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ: Այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է ասենք: Այս նյարդային, սթրեսային վիճակում, երբ ամեն տեղ չեն հասցնում, ես չեմ բացառում, որ հնարավոր է, որ եղել են նաև խախտումներ, չարաշահումներ, մենք պե՞տք է դրա հետևից գնանք՝ այո: Սակայն այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում կարող եք չհանդիպել, այսքան հանդուրժող ոստիկանի, երբ դիմացը կանգնած ինչ ասես ասում է, արժանապատվությունն է վիրավորում: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդ ունեն և իրենք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք, եթե վաղը մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզնից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, բա մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում:      

Ոստիկանը  խաղաղ քաղաքացուն իրավունք չունի, պնդում եմ, նեղացնելու, իսկ խաղաղ քաղաքացին ոստիկանին իրավունք ո՞ւնի նեղացնելու:


Մենք  իրականում շատ հպարտ ենք, որ հայ ենք: Եվ մենք դրանով հիանում ենք ու պարտադրում ենք, որ ամբողջ աշխարհը դրանով հիանա: Մենք ասում ենք, որ եթե մենք հայ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այդպես չէ: Մենք աշխարհի հետ խոսելու մշակույթ պետք է ունենանք: Մենք աշխարհին պետք է կարողանանք բացատրել՝ մենք ով ենք, որպեսզի մեզ հարգեն: Այդ թվում՝ այս մշակույթով նույնպես:

Հարց- Պարոն Կարապետյան, օրինակ բերեցիք, որ արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, թե սա Հայաստանն է, այստեղ հնարավոր են նման իրավիճակներ: Ինչո՞ւ է պարբերաբար հնարավոր և արդյոք հետևություններ արվում են:

Պատասխան- Հետևություններ պետք է անել: Ես հեռու եմ մտքից, որ մեղադրեմ բոլորին, մեզ չմեղադրեմ: Մենք բոլորս ռեվիզիա անելու, ռեսթարտ անելու, նորովի մտածելու խնդիր պետք է ունենանք: Բայց մենք անպայման, բոլորս, ինչ որ ուզում ենք անել, օրենքի դաշտում պետք է անենք: Չի կարելի ինքդ քեզ ասես՝ ես լավ բան եմ ուզում անել, եկեք օրենքը խախտենք, բայց լավ բան կանեմ:

Դա շատ վտանգավոր է:

Դա դառնում է ռեգուլյար ավանդույթ:

Մենք բոլորս պետք է շատ խորը ու սթափ մտածենք՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքական լիդերները, և՛ որոշում կայացնողները, և՛ քաղացիները, բոլորս: Նայեք, հայերն այլ երկրներում չափազանց հանդուրժող են, չափազանց օրինապաշտ են: Հենց գալիս ենք մեր տուն, ագրեսիվ ենք, անհանդուրժող ենք: Մտածելու բան է:
          

                  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}