Երեք մարդ հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից
Դերասան Մկրտիչ Արզումանյանը, երգչուհի Էռնա Յուզբաշյանը, երաժիշտ Նիկա Բաբայանը հայտարարել են վաստակավոր արտիստի կոչումից հրաժարման մասին:
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտիչ Արզումանյանը:
«Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»,-գրել է Նիկա Բաբայանը:
«Կարծում եմ, որ իմ հայրենիքի բարգավաճումն ու երջանկությունը կարևոր են բոլոր պարգևներից ու մեդալներից: Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»,-գրել է երգչուհին: