ԱՀ ՊՆ խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը
Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել են մի շարք կոչեր և լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝ որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ձեռնպահ մնալով ՀՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող դրսևորումների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակն ապաքաղաքական կառույց է, որի կարևորագույն խնդիրը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Բանակը գործել և այսուհետ ևս գործելու է բացառապես պաշտպանական ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը և զգուշացնում է դրանք ձեռնարկողներին իրենց գործողությունների իրավական հետևանքների մասին»,- ասված է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա