
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ՄԻՊ-ի հետ
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետ կապված՝ մարդու իրավունքներին վերաբերող հացեր:
Հեռախոսազրույցի ընթացքում հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և խնդրել է տեղեկացնել հետագա զարգացումների մասին: