Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված պատգամավորներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամեր առաջ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չեն ներկայացվել: Պատգամավորների կողմից բարձրացվել է նաև ռադիոընդունիչի հարց՝ նորություններին ծանոթանալու նպատակով, որոնք տրամադրվել են: Երկու ձերբակալվածի դեպքում բարձրացվել է զանգի իրավունքի հարց, որն ապահովվել է:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով քայլեր ձեռնարկելու նպատակով:
Առանձնազրույցների ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություններ կհասցեագրվեն քրեական հետապնդման մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին