«Անհրաժեշտ է անհապաղ երկխոսություն երկու կողմերի միջև»
Բելգիայում «Արաքս» հայկական մշակութային կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ հույս է հայտնում, որ հայ ժողովրդի և նրա ղեկավարների կառուցողական երկխոսության արդյունքում կայունություն կհաստատվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցներում:
«Սիրելի հայրենակիցներ Հայաստանից և Սփյուռքից,
Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններից հետո մենք անկեղծորեն հույս ունենք, որ իմաստուն և խաղաղ լուծումը վերջ կդնի իշխանությունների և ցուցարարների միջև տարաձայնություններին: Հարգելով ժողովրդավարական արժեքները, որոնք մեր երկրին համարժեք են, անհրաժեշտ է անհապաղ երկխոսություն երկու կողմերի միջև, որը պետք է վեր լինի ամեն տեսակ զայրույթից և դիմակայությունից: Հուսով ենք, որ հայ ժողովրդի և նրա ղեկավարների կառուցողական երկխոսության արդյունքում կայունություն կհաստատվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցներում:
Մենք հավատում ենք մեր ժողովրդավարական հանրապետության ապագային և հայ ժողովրդի միասնությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Երկխոսության համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ
- ԱՄՆ դեսպանատուն. Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն