Մակրոնը ցանկանում է ակտիվացնել սիրիական հարցով երկխոսությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքի երկրների՝ սիրիական տարածքին ուղղված հարվածներն օրինական են եղել: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն:
«Մակրոնը հիշեցրել է, որ ապրիլի 14-ին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետ սիրիական ռեժիմի քիմիական արսենալի դեմ անցկացված գործողությունները՝ միջազգային իրավունքի պահպանման համար, օրինական են եղել»,- ասված է հայտարարության մեջ:
Մակրոնը նաև նշել է, որ ներկայում ձգտում է ակտիվացնել սիրիական հարցով երկխոսությունը՝ հակամարտության բոլոր մասնակիցների հետ: Նա հատկապես ընդգծել է այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ աշխատելու իր ցանկությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծության մեջ ամենաշատ տուժողը Թուրքիան է
- Ռուսաստանը սիրիական ավիաբազայի հարվածում Իսրայելի մեղքն է տեսնում