Լենա Նազարյանը հրապարակել է, թե որտեղ է Փաշինյանը
«Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»: Այս մասին հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում Լ. Նազարյանը հիշեցնում է, որ այս պահին անազատության մեջ են նաև պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը:
Նազարյանի խոսքով, ինքն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
«Պարոն Բաբլոյանն առաջարկում է նստել սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար: Նա առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշումը, այսինքն չպետք է լինեն երթեր: Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը, բացի այդ մենք չենք կարող կոչով հանդես գալ, որ մարդիկ հեռանան փողոցներից»,-ներկայացրեց Լ. Նազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, քիչ առաջ տեղեկացել է, որ ԱԺ-ի՝ այսօր ժամը 14-ին նախատեսված նիստը հետաձգվել է, ինչը նրա գնահատականով, շատ լավ է.
«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շարժման ղեկավարներին, ԱԺ պատգամավորներին»:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
- Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է. Աննա Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին