
Ոստիկանությունը համաքաղաքացիներին կոչ է անում չտրվել ստահոդ հրապարակումներին
«Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակ ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը համաքաղաքացիներին կոչ է անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
«Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս ուշադիր հետևել հիշյալ անձանց էջերին, որտեղ նշված է, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում եւ գտնվում են արտերկրում»,- ասված է հայտարարության մեջ։