Կամքի միջոցով կարելի է հասնել շատ մեծ բարեփոխումների. Բաբայան
«Եկել է մի նոր սերունդ, որն ունի նոր արժեքային համակարգ, հայրենիքին տեր կանգնելու գիտակցումով, դրա արդյունքն էր ապրիլյան պատերազմը»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Նրա կարծիքով՝ այսօրվա կարևորագույն խնդիրն այն է, որպեսզի բարեփոոխումների և համակարգային փոփոխությունների գնան։
«Մենք այլևս իրավունք չունենք ունենալ անվերահսկելի իշխանություն, մենք պետք է ապրենք ուրիշ արժեհամակարգում, որտեղ կարևորը մարդն է, և երիտասարդությունը դրա լավագույն օրինակն է մեզ ցույց տալիս։ Առանց զենքի, առանց ուժի գործադրմամբ, ուժեղ կամքի միջոցով կարելի է հասնել շատ մեծ բարեփոխումների։
Միակ ցանկությունս այն է, որ մենք չմտածենք, որ հարցը լուծվում է անձով, համակարգային փոփոխություն է պետք մեր երկրին»,- ընդգծեց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հասկանալ իրար և խաղաղ ճանապարհով հանգուցալուծման գնալ. Միլիտոնյան
- «Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան