Ինչ է նախատեսում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում
Վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունելուց հետո ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածուներ:
Մասնավորապես Սահմանադրության 149 հոդվածը սահմանում է.
2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք համախմբվել
- Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան