Ամենավտանգավորը այս իրավիճակում միավորներ հավաքելու ցանկությունն է. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում երկխոսության հնարավորությունը չի բացառում: Ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նման հնարավորություն միշտ տեսնում է և միշտ համարում է, որ երկխոսությունն ավելի կարևոր է ու ավելի դրական է, քան ցանկացած լարվածություն:
Նախարարի խոսքով՝ հայը հայի դեմ պետք է դուրս չգա, դա չունի բացատրություն:
Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է, այս պահին ոչ մի կարմիր գիծ որևէ կողմից անցած չէ, մենք սթափ և բանական ժողովուրդ ենք և ի վիճակի ենք խնդիրները լուծել բանական ձևով: Ավելին, եթե նայենք անցյալ փորձին, կտեսնենք, որ որևէ նման իրադարձություն, զարգացում անհետևանք չի անցել»,- ասաց նա:
Սարգսյանն ընդգծեց՝ որքան էլ թվա, որ ենթադրենք «Էլեկտրիկ Երևան»-ը անցավ անհետևանք կամ ՊՊԾ գնդի գրավման փորձը, մարտի 1-ի ողբերգական դասերը, 96-ի ցույցերը, ԱԺ ներխուժումը, իրականում այս ամենը հետևանքներ են թողել, մի կողմից՝ սպիներ, մյուս կողմից՝ լուրջ ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի առաջընթացի վրա:
Այս գործընթացում, ըստ Սարգսյանի, ամենակարևորը այն դասերն են, որ պետք է քաղել, երկխոսությունը, որ պետք է ծավալվի, և այն ներազդեցությունը, որ պետք է այն ունենա մեր բնականոն կյանքի հետագայի վրա:
«Ես իրոք հպարտ եմ նրանով, որ մեր քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր սթափ են նայում, կարողանում են էմոցիաներից վեր կագնել և ճիշտ ուղղորդել կողմերին՝ որոշում գտնելու»,- ասաց նա:
Սարգսյանը հորդորեց հուզական քայլերից զերծ մնալ, սթափ մտածել։ Նրա խոսքով՝ ամենավտանգավորը այս իրավիճակում միավորներ հավաքելու ցանկությունն է:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
- Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան